Լեռնային Ղարաբաղ վերադարձողների ընդհանուր թիվը գերազանցել է 28 հազարը

03-12-2020 11:15:32   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 


Ռուս խաղաղապահներն ուղեկցել են
Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականների հերթական շարասյունը: Երևանից ավտոբուսներով Ստեփանակերտ է տեղափոխվել 1479 մարդ:  Այս մասին տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
 
Ռուս զինվորականներն ապահովել են շփման գծով շարժվող ավտոբուսների անվտանգությունը: Ընդհանուր առմամբ, այս պահին Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 28 հազար փախստական:
 
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը գործում է նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով 00:00-ից՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարության համաձայն: Հրադադարի ռեժիմը և ռազմական գործողությունները վերահսկելու համար տարածքում տեղակայված է ՌԴ-ի խաղաղապահ զորակազմը: Այն հիմնված է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումների վրա:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 412 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար