Կփոխհատուցվեն Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչների անշարժ գույքին հասցված վնասները

03-12-2020 11:50:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Գործադիրը կփոխհատուցի Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասները: 
 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ խոսքը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչների վնասված գույքի փոխհատուցման մասին է՝ ընդհանուր 75 միավոր անշարժ գույքի: Նախարարը հայտնեց, որ ավերածությունները
հիմնականում փոքր չափերի են: 
 
«Ունենք միայն մեկ ամբողջակաան վնասված տուն, որտեղ հնարավոր չէ բնակվել: Լրացուցիչ քննարկում է իրականացվում կոնկրետ այդ ընտանիքին առանձին կացարանով ապահովելու մասով: Նաև կան որոշակի վնասներ շարժական գույքի մասով: Կառավարությանը լրացուցիչ միջոցառում կներկայացվի՝ շարժական գույքի մասով կրած վնասների փոոխհատուցման համար»,- ասաց Առաքելյանը՝ նշելով, որ առաջիկա օրերին կհաստատվի մեխանիզմը, քաղաքացիներն առցանց տարբերակով կդիմեն, կներկայացնեն տվյալները և հինգ օրվա ընթացքում հաստատումը կլինի, գումարը կփոխանցվի նրանց բանկային հաշվին:
 
Մեսրոպյանը նշեց, որ ցանկն իրենք արդեն ունեն, և աշխատակիցները նաև անձամբ կապ կհաստատեն և չեն սպասի քաղաքացիների դիմումներին՝ հաշվի առնելով, որ խոսքը սահմանափակ թվով գյուղերի մասին է:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 423 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար