Մեկնարկում են ԱՏՁՄ հետպատերազմյան ծրագրերը


Մեկնարկում են ԱՏՁՄ հետպատերազմյան ծրագրերը

  • 03-12-2020 12:03:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)՝ որպես ոլորտը համակարգող կառույց, շարունակում է իրականացնել հետպատերազմյան  իրավիճակով պայմանավորված ծրագրեր և ներկա դրությունից ելնելով՝ նոյեմբերի 12-ին ՏՀՏ համայնքի շրջանում և պաշտոնական առցանց հարթակներում տարածել էր հայտարարություն՝ մեկնարկելիք երեք նոր ծրագրերի վերաբերյալ։ 
 
Ի հավելումն միջոցառումների իրականացման մասին վերոնշյալ հայտարարությանը, ԱՏՁՄ-ն տրամադրում է ավելի մանրամասն տեղեկատվություն և ազդարարում, որ արդեն բաց են գրանցման թերթիկները:
Ծրագիր 1. ԱՏՁՄ-ն, պետական աջակցության փաթեթների շրջանակներում, տրամադրում է ուղղորդող աջակցություն Արցախի ՏՏ ոլորտի աշխատակիցներին և նրանց անմիջական ընտանիքներին՝ ապահովելու բնակության պայմաններ Արցախում և պետական աջակցությամբ նախատեսված այլ վայրերում: Գրանցման թերթիկը հասանելի է հետևյալ հղումով:
 
Ծրագիր 2. ԱՏՁՄ-ն վերսկսում է «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագիրը՝ նպատակ ունենալով լուծել շահառու խմբերի կրթության և զբաղվածության խնդիրը տեխնոլոգիական ոլորտում: ԱՏՁՄ-ն համատեղ աշխատում է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ՝ ապահովելով մարտական գործողությունների մասնակից անձանց համար նախարարության  կողմից  իրականացվող տեխնոլոգիական կրթության հեռավար դասընթացներին անվճար մասնակցությունը (edu.hti.am): Վերջնական մասնակիցները ընտրվելու են հարցազրույցների և թեստավորման արդյունքում: Գրանցման թերթիկը հասանելի է հետևյալ հղումով։
 
Ծրագիր 3. ԱՏՁՄ-ն, միության անդամ  կազմակերպության՝ «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմանդրամի հետ համատեղ, նախաձեռնում է  համակարգչային ծրագրավորման և ինժեներության /Computer Science/ դասընթացի կազմակերպում Արցախի համալսարանների մաթեմատիկայի և բնագիտական ֆակուլտետների ուսանողների համար: Միության գործընկեր «ArmSec» հիմնադրամի հետ կկազմակերպվի կիբերանվտանգության դասընթաց: Առաջին խմբում ներգրավված կլինի ամեն մասնագիտացումից 10-15 անձ:
 
Միությունն ուղղորդում է նաև նրանց և նրանց անմիջական ընտանիքներին՝ օգտվելու համապատասխան պետական ծրագրերից՝ Արցախում և պետական ծրագրով նախատեսված այլ վայրերում բնակարաններ և բնակության պայմաններ ապահովելու համար: Գրանցման թերթիկը հասանելի է հետևյալ հղումով։
 
Հարցերի դեպքում անհրաժեշտ է գրել special@uate.org էլ. հասցեին:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն