Վահան Հունանյանը նշանակվել է Տիգրան Ավինյանի խորհրդական
03-12-2020 13:05:11 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Վահան Հունանյանը նշանակվել է փոխվարչապետի խորհրդական:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Վահան Հունանյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական»,- ասված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Վահան Հունանյանն ազատվել էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարի պաշտոնից։
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում