Այսօր մեկնարկում է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստը

03-12-2020 13:43:44   | Ալբանիա  |  Քաղաքական
 


Այսօր Ալբանիայի նախագահությամբ մեկնարկում է ԵԱՀԿ անդամ 57 երկրի արտգործնախարարների խորհրդի երկօրյա հանդիպումը: Նիստը նախատեսվում էր անցկացնել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, սակայն
COVID-19-ի համավարակի պատճառով այն կազմակերպվում է առցանց:
 
Դեկտեմբերի 3-ին և 4-ին նախարարները կքննարկեն ԵԱՀԿ տարածքում անվտանգության հարցեր, այդ թվում նաև՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը:
 
ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգանը ևս կմասնակցի նիստին: Ըստ պետքարտուղարության հայտարարության` Բիգանը մի շարք հարցերի հետ ուշադրություն կհրավիրի նաև Ղարաբաղում ստեղծված իրավիճակին:
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 819 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար