Միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է․ «Հրապարակ»
03-12-2020 16:29:58 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
hraparak.am Հրավիրվել է խորհդի նիստ, որոշվել է, որ պետք է ստեղծվի «Հայրենիքի փրկության» ազգային շարժում։ Ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, և շաբաթ օրվա հանրահավաքին նա հանդես կգա ելույթով:
Այս մասին լրագրողների հնետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Իր անցած ճանապարհով, հմտությամբ Վազգեն Մանուկյանն այն մարդն է, որը երկրին կբերի կայունություն, կկարողանա առաջիկայում կազմակերպել արդար ընտրություններ: Հետագայում նա պաշտոնի չի հավակնի»,-նշեց Սաղաթելյանը:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում