Նոր «Կորպորատիվ 15 000» փաթեթ Վիվա-ՄՏՍ-ի կողմից՝ կորպորատիվ բաժանորդների համար


Նոր «Կորպորատիվ 15 000» փաթեթ Վիվա-ՄՏՍ-ի կողմից՝ կորպորատիվ բաժանորդների համար

  • 10-12-2020 13:33:19   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 
 
Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է կորպորատիվ բաժանորդների համար նախատեսված նոր՝ «Կորպորատիվ 15 000» փաթեթը:
Բաժանորդագրվելով այս փաթեթին՝ ամսական ընդամենը 15 000 դրամի բաժանորդը կստանա.
 
Ինտերնետ Ներցանցային խոսելաժամանակ Խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ ցանցեր SMS՝ դեպի ՀՀ բջջային ցանցեր Ամսավճար
 
75 000 ՄԲ 15 000 րոպե (նաև դեպի ՄՏՍ Ռուսաստան) 800 րոպե (նաև դեպի Արցախի բջջային և քաղաքային ցանցեր, Ռուսաստան, «Vodafone Ուկրաինա» (մինչև 31.12.2020թ., ներառյալ), ԱՄՆ և Կանադա (համարահավաքման ձևաչափ՝ 77 00 [երկրի կոդ] [հեռախոսահամար])) 800 15 000 Դ
 
Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել www.mts.am.
 
 
###
 
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ