«Մենք Քրիստոսի ժողովուրդ ենք». լույս է ընծայվել Գարեգին Բ-ի պատգամների ընտրանի-գրքույկը
17-12-2020 13:28:52 | Արմավիրի մարզ | Նոր գրքեր
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը հայ երիտասարդների հոգևոր սպառազինությունն առավել հարստացնելու համար լույս է ընծայել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ հայ երիտասարդին ուղղված խոսքերի և պատգամների ընտրանի-գրքույկը՝ «Մենք Քրիստոսի ժողովուրդ ենք» խորագրով:
Գրքույկը կազմված է «Էջմիածին» ամսագրում և «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթում լույս տեսած քարոզներից և պատգամներից՝ միտված երիտասարդների հոգևոր ու ազգային հոգեկերտվածքի առավել պայծառացմանը, հայրենաշինությանն ու աստվածճանաչողությանը։ Սույն ժողովածուն բաժանված է թեմաների՝ «Քրիստոնեություն», «Եկեղեցի», «Ս. Էջմիածին», «Հայրենիք», «Բանակ», «Ընտանիք», «Ազգային կյանք» և «Հայ երիտասարդին»:
Գրքույկը հրատարակության է պատրաստել ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակը (կազմող՝ Սևակ սրկ. Գրիգորյան, խմբագիր՝ Տ. Թովմա վրդ. Խաչատրյան):
Հրատարակությունը նվիրված է Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 20-ամյակին։