«Վերաքննիչ դատարանը կայացրեց արդար որոշում:Երեխաների և նրանց օրգանների վաճառքի գործով»՝ դատախազի վերաքննիչ բողոքը մերժվեց.Ռուզան Ադանալյան


«Վերաքննիչ դատարանը կայացրեց արդար որոշում:Երեխաների և նրանց օրգանների վաճառքի գործով»՝ դատախազի վերաքննիչ բողոքը մերժվեց.Ռուզան Ադանալյան

  • 18-12-2020 12:06:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 Ինչպես արդեն  հանրությանը   տեղեկացվել է՝ 2020 թվականի դեկտեմբերի  07-ին  ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վազգեն  Ռշտունու,քննության է առել Գյումրի Քաղաքի «Երեխաների տուն»  կոչվող ՊՈԱԿ-ում իբր մահացած  ԹՎՈՎ_166  երեխաների և նրանց օրգանների  վաճառքի  գործով  Շիրակի մարզի դատախազության դատախազ Միհրան Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը՝ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի  որոշման դեմ:Վերաքննիչ դատարանը հեռացել  էր խորհրդակցական սենյակ և որոշումը դեռևս  չէր հրապարակվել:
 
Հիշեցնեմ,որ Շիրակի մարզի դատարանը,նախագահությամբ՝ դատավոր Ջոն Հայրապետյանի,  որոշում էր  կայացրել  իմ բողոքը բավարարելու  և վերացնելու  Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի հետաքննիչ Վ.Հայրապետյանի՝ «Երեխաների և նրանց օրգանների վաճառքի»  վերաբերյալ  քրեական գործ հարուցելը մերժելու  մասին որոշումը:
Իսկ բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից  գործի հարուցումը:
 
Հիշեցնեմ  նաև,որ  Շիրակի մարզպետարանի  «Կանանց, ընտանիքի և երեխաների իրավունքների պաշտպանության» բաժնի  նախկին  պետ Լուսինե Գինոսյանի  կողմից՝ «Երեխաների և նրանց օրգանների վաճառքի»  և  ի թիվս այլ ենթադրյալ  հանցագործությունների մասին դեռևս 2018 թվականի հուլիսի 23-ին հաղորդում եմ  տվել  ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին,միաժամանակ նշել,որ  Լուսիեն Գինոսյանի  թույլ տված ենթադրյալ հանցավոր արարքներն  ի սկզբանե  հովանավորվել են Շիրակի մարզի նախկին դատախազ՝  Դավիթ Սարգսյանի կողմից: Հանցագործության մասին հաղորդումը  ՀՀ իրավապահ համակարգի  պաշտոնատար  կարկառուն  դեմքերի  կողմից  ինքնանպատակ  կամայականությունների ենթարկելու  հետևանքով, ինչպես նաև  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի  արհեստ  դարձած,հանցավոր և  ազգակործան գործելաոճի պատճառով՝  ստիպված եղա  անցնել մի շարք իրավական ընթացակարգերով, վատնելով  ավելին քան 2-տարի: 
 Առանձնապես ծանր բնույթի ենթադրյալ  հանցագործության  գործի ընթացքով  մտահոգ  մեր հասարակությանը  պետք է տեղեկացնեմ, որ  2020 թվականի դեկտեմբերի 16-ին հրապարակվեց  վերաքննիչ  դատարանի  որոշումը:
 
       ՀՀ  վերաքննիչ  քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վազգեն Ռշտունու,որոշում է կայացրել  ՄԵՐԺԵԼ  Շիրակի մարզի դատախազության դատախազ Միհրան Մարտիրոսյանի  վերաքննիչ բողոքը և  Շիրակի մարզի առաջին ատյանի  դատարանի  որոշումը  ԹՈՂՆԵԼ ՕՐԻՆԱԿԱՆ  ՈՒԺԻ ՄԵՋ:
Ոչ ոք չի կարող կանխամտածված կերպով մարդուն  կամ նրա օրգանները  վաճառել,կամ զրկել ապրելու իրավունքից: Իսկ պետության պոզիտիվ պարտականությունն է պաշտպանել բոլորի և յուրաքանչյուրի ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ, բացահայտել կատարված հանցագործությունների յուրաքանչյուր դեպք, քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին՝ անկախ  նրանց  դիրքից և ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ,իսկ  համապատասխան դատավճիռը հրապարակելուց հետո՝   հետևել հանցավորի  արժանի պատիժը մինչև վերջ  կրելուն:
 
Փաստորեն առկա են  երկու՝ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների որոշումներ և չի բացառվում,որ  դատախազը  ՀՀ վճռաբեկ դատարան ևս  բողոք տանի,որը  կարող է բացառապես ձևական բնույթ կրել,ևս  երկու- երեք ամիս ժամանակ վատնելու,այդկերպ հանցագործներին պարտակելու նպատակ հետապնդել, հակառակ դեպքում՝  դատախազը  ՊԱՐՏԱՎՈՐ Է քրեական գործի հարուցել:
 
 Ամփոփելով սպասված տեղեկությունները,մնում է ավելացնեմ,որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն  իրականացնելով արդար դատաքննություն՝  հերթական անգամ  գտնվեց իր բարձրության վրա: Ինչն՝ առավել քան երբևէ,  հայ մարդու, հայոց պետականության,այդ թվում նաև  ծնողական խնամքից  զուրկ և որբ երեխաների ապրելու իրավունքը պաշտպանելու, պետության  և հայրենիքի արժանապատվության  մասին՝  դատական իշխանության   հոգացության ամենամեծ  գրավականն է: 
Չէ՞ որ ժողովրդավարական  երկրի հենքն իրավունքի գերակայությունն է,դրանով է չափվում այդ երկրում ապրող ՄԱՐԴՈՒ ՈՐԱԿԸ, մակարդակը և կեցությունը:
 
Հ.Գ. Այս գործի հետագա զարգացումների  և ձեռք բերված  այլ ուշագրավ փաստերի մասին  կհայտնեմ լրացուցիչ:
 
Ռուզան Ադանալյան
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն