Ավելի արագ ինտերնետ և 191 հեռուստաալիք UCOM-Ի ֆիքսված կապի բոլոր բաժանորդներին


Ավելի արագ ինտերնետ և 191 հեռուստաալիք UCOM-Ի ֆիքսված կապի բոլոր բաժանորդներին

  • 18-12-2020 14:41:02   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Մինչև 2021 թվականի հունվարի 31-ը Ucom ընկերության ֆիքսված ծառայությունների բաժանորդները կօգտվեն ավելի արագ ինտերնետից և կստանան առավելագույն քանակով հեռուստաալիքներ դիտելու հնարավորություն։ uNet ֆիքսված ինտերնետ ծառայության բոլոր բաժանորդներն առանց հավելյալ վճարի կօգտվեն ֆիքսված ինտերնետից մինչև 100 Մբ/վրկ բարձրացված արագությամբ լարով միանալու դեպքում։ uTV հեռուստատեսային ծառայության բոլոր բաժանորդներն էլ կկարողանան դիտել բոլոր 191 բազմաժանր հեռուստաալիքները, իսկ uMix և Triple Play փաթեթների բաժանորդները կվայելեն թե՛ ֆիքսված ինտերնետի բարձրացված արագությունը, և թե՛ առկա բոլոր հեռուստաալիքների ծրագրերն ու նախագծերը:
 
«Շնորհակալ ենք Ucom-ի բոլոր բաժանորդներին այս բարդ տարին մեր կողքին լինելու և բոլոր մարտահրավերները միասնական ջանքերով հաղթահարելու համար։ Թող տարեմուտը բարի ու խաղաղ լինի», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը:
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ