Կամերային երաժշտության ազգային կենտրոնը տարեվերջին հանդես կգա երկու համերգային ծրագրով


Կամերային երաժշտության ազգային կենտրոնը տարեվերջին հանդես կգա երկու համերգային ծրագրով

  • 18-12-2020 17:04:50   | Հայաստան  |  Մշակույթ

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը 2020 թվականը կեզրափակի երկու համերգով. դեկտեմբերի 24-ին Երգեհոնային երաժշտության երեկո կանցկացվի, որի ընթացքում մեծամասամբ կհնչեն Բախի ստեղծագործությունները, իսկ դեկտեմբերի 25-ին՝ Երևանի պետական կամերային երգչախումբը խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ կկատարի Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի և այլոց գործերը:
 
Համերգները տեղի կունենան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
 
«Մշակույթի ձայնն է դարեր շարունակ օգնել, որ հասկանանք մեր ինքնությունն ու նշմարենք ուղին։ Մշակույթի պրիզմայում ենք ընկալել մեր ցավն ու հրճվանքը, կորուստն ու վերելքը, մոխրացումն ու վերածնունդը։ Ազգի առաջ ծառացած այս բարդագույն իրավիճակում Կամերային երաժշտության ազգային կենտրոնը վերսկսում է կամերային երաժշտության հանրահռչակման իր առաքելության իրագործումը: Սպասվող համերգներին անասելի եռանդով ու ջերմությամբ պատրաստ ենք հյուրընկալել մեր սիրելի հանդիսատեսին՝ միասին գտնելու մխիթարանք ու քաջալերում»,-ասվում է կենտրոնի տարածած հաղորդագրության տեքստում:
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play