ԱՀ ՊԲ-ն հերքում է 62 հայ զինծառայողի գերեվարման մասին տեղեկությունը


ԱՀ ՊԲ-ն հերքում է 62 հայ զինծառայողի գերեվարման մասին տեղեկությունը

  • 18-12-2020 18:49:58   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Համացանցում սկսվել է շրջանառվել մի տեսանյութ, որում նշվում է, թե ադրբեջանական բանակը գերեվարել է 62 հայ զինծառայողի:
 
ԱՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին օրերի ընթացքում ՊԲ պահպանության տակ գտնվող տեղամասում որևէ զինծառայողի գերեվարման դեպք չի արձանագրվել, և վերոնշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:
 
«Հորդորում ենք հայրենական լրատվամիջոցներին՝ չտարածել ադրբեջանական կեղծ հրապարակումներ, որոնք նպատակ ունեն ազդել հասարակության տրամադրությունների վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն