Հասմիկ Պապյանը՝ Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար


Հասմիկ Պապյանը՝ Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար

  • 19-12-2020 12:00:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը նշանակվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար։ 1lurer.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի տնօրեն Հայկ Վարդանյանը՝ նշելով՝ Պապյանը մեկնարկել է դեռ հոկտեմբերից, իսկ դեկտեմբերի 17-ին բեմադրվել է Պապյանի առաջին նախագիծը, որը նվիրված էր Բեթհովենի 250-ամյակին:
 
«Պապյանն էլ վարում էր և ամբողջ ծրագրին ուսանողների հետ ինքը մասնակցեց»,- նշեց Վարդանյանը:
 
Կոնսերվատորիայի օպերային ստուդիան հիմնադրվել է 40 տարի առաջ՝ բուհը 26 տարի ղեկավարած ռեկտոր Ղազարոս Սարյանի կողմից։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն