ԱՄՆ-ն կփակի Ռուսաստանի Դաշնությունում իր երկու հյուպատոսությունները. ТАСС


ԱՄՆ-ն կփակի Ռուսաստանի Դաշնությունում իր երկու հյուպատոսությունները. ТАСС

  • 19-12-2020 12:20:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն որոշում կայացրեց փակել Վլադիվոստոկում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը և դադարեցնել Եկատերինբուրգում գլխավոր հյուպատոսության աշխատանքը: Այդ մասին ТАСС-ին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
 
«Ռուսաստանում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունների վերաբերյալ արտաքին քաղաքական գերատեսչության որոշումը կայացվել է Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ առաքելության աշխատանքն առավել  օպտիմալ դարձնելու համար: Արդյունքում, Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան դիվանագիտական անձնակազմի վերակազմավորումը թույլ կտա առավել արդյունավետ և անվտանգ կերպով խթանել մեր արտաքին քաղաքական շահերը Ռուսաստանում:
 
ԱՄՆ-ում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունների հետ կապված որևէ գործողություն չի նախատեսվում», - ասել է գործակալության զրուցակիցը:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play