Հանրապետության հրապարակից մեկնարկել է հիշատակի և սգո երթը դեպի Եռաբլուր


Հանրապետության հրապարակից մեկնարկել է հիշատակի և սգո երթը դեպի Եռաբլուր

  • 19-12-2020 13:20:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության հրապարակից մեկնարկել է հիշատակի և սգո երթ դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
 
Երթը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հորդորեց քաղաքացիներին լուռ քայլել՝ առանց վանկարկումների և կոչերի:    
 
Երթին մասնակցում են նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Կառավարության անդամներ, պատգամավորներ: 
 
Եռաբլուրում քաղաքացիները հարգանքի տուրք կմատուցեն Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների շիրիմներին: 
 
Նշենք՝ Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է՝ ոգեկոչելու Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը: 
 
Հայաստանում և Արցախում իջեցվել են պետական դրոշները, դրանց վերևի հատվածում սև ժապավեններ են ամրացվել:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն