Նիկոլ Փաշինյանը պարտադիր պետք է գնա Եռաբլուր. Անդրանիկ Քոչարյան


Նիկոլ Փաշինյանը պարտադիր պետք է գնա Եռաբլուր. Անդրանիկ Քոչարյան

  • 19-12-2020 13:06:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտադիր պետք է գնա Եռաբլուր։ Եվ այդ քաղաքացիների սադրանքով չէ, որ պետությունը պետք է առաջնորդվի։ Մենք բոլորս պետք է գնանք Եռաբլուր, այնտեղ մեզ սպասողներ կան»,- նախքան սգո երթի մեկնարկը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով այն մեկնաբանություններին, թե պարտված վարչապետը չպետք է ոտք դնի Եռաբլուր։
 
«Շատ բան են ասում, ես էլ ասում եմ, որ պետք է շատ հանգիստ մթնոլորտով մենք մեր սուգն իրականացնենք։ Եվ պետությունը ժողովրդի հետ միասին դա դարձնելու է իրականություն՝ ուզողներ լինեն, թե չլինեն։ Մունդռիկները երեկ ամեն ինչ փորձեցին անեն, չստացվեց, էսօր էլ չի ստացվելու։ Հանգիստ մնացեք, որպեսզի մեր երկիրը հանդարտ ընթացքով կարողանա դուրս գալ այս ճգնաժամային իրավիճակից։ Վերջ»,- հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը։
 
Հարցին, թե նույն պահանջը ներկայացնում են նաև զոհերի ծնողները, իրե՞նք են «մունդռիկ», Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Ծնողների հետ պետությունն իր երկխոսությունը կունենա։ Ծնողների փոխարեն դուք մի խոսեք։ Ծնողների հետ բոլորը կխոսեն, ծնողների անունից շահարկումներ մի արեք»։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play