Սոցապ նախարարության աշխատակիցներին չի հրահանգվել մասնակցել այսօրվա սգո երթին


Սոցապ նախարարության աշխատակիցներին չի հրահանգվել մասնակցել այսօրվա սգո երթին

  • 19-12-2020 13:42:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հերքում է սոցիալական ցանցերում տարածված կեղծ լուրերն այն մասին, թե իբր նախարարության և նախարարության ենթակայության տակ գտնվող աշխատակիցներին հրահանգվել է մասնակցել այսօրվա սգո երթին։
 
«Լուրերն այն մասին, թե իբր նախարարության կողմից կացարաններում տեղավորված ընտանիքներին հրահանգվել է մասնակցել այսօրվա երթին, ևս չեն համապատասխանում իրականությանը։
 
ԱՍՀՆ կողմից կացարաններում տեղավորված ընտանիքներն ապրում են և կշարունակեն ապրել կացարաններում այնքան ժամանակ, քանի դեռ ունեն դրա անհրաժեշտությունը։
 
Նախարարության ամբողջ ռեսուրսներն ուղղված են և մշտապես ծառայելու են բացառապես սոցիալական խնդիրների լուծմանը»,- ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն