CNF-ը նոր գործադիր տնօրեն ունի


CNF-ը նոր գործադիր տնօրեն ունի

  • 21-12-2020 12:07:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Կովկասի բնության հիմնադրամի (CNF) նոր գործադիր տնօրեն է նշանակվել Թոբիաս Մյունխմայերը: Նա կփոխարինի Ջորջ Ջակոմինիին, որը հիմնադրամը ղեկավարել է վերջին հինգ տարիներին: Նորանշանակ գործադիր տնօրենը բնապահպանության ոլորտում աշխատանքի հարուստ փորձ ունի, եղել է Greenpeace-ի երկարամյա աշխատակից:
 
Ստանձնելով պաշտոնը՝ նորանշանակ տնօրենը նշել է, որ մեծ ոգևորությամբ է սկսում աշխատանքը Կովկասի բնության հիմնադրամում՝ լծվելով այս տարածաշրջանի եզակի կենսաբազմազանության պահպանության գործին:
 
Ջորջ Ջակոմինին հաջողություն է մաղթել հիմնադրամի հետագա աշխատանքներին արդեն նոր ղեկավարի գլխավորությամբ: CNF-ի խորհրդի նախագահ Դեյվիդ Մորիսոնն իր խորին երախտագիտությունն է հայտնել Ջորջ Ջակոմինիին հինգ տարիների ընթացքում իրականացրած գործունեության համար և մասնագիտական հաջողություն մաղթել հետագա աշխատանքում, միաժամանակ հույս հայտնել, որ CNF-ի հաջողություններն ու զարգացումը արդյունավետորեն կշարունակվեն արդեն նորանշանակ տնօրենի հետ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն