2021 թվականին Ucom ընկերությունն իր բաժանորդներին խոստանում է 4G ցանցի և ֆիքսված կապի ավելի արագ և կայուն ծառայություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


2021 թվականին Ucom ընկերությունն իր բաժանորդներին խոստանում է 4G ցանցի և ֆիքսված կապի ավելի արագ և կայուն ծառայություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 23-12-2020 16:56:58   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



2021 թվականին Ucom ընկերությունն իր բաժանորդներին խոստանում է 4G ցանցի և ֆիքսված կապի ավելի արագ և կայուն ծառայություն: 
 
Այս մասին դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Ucom-ի գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը: 
 
Ըստ նրա՝ 2021 թվականին նախատեսում են նաև արդիականացնել շարժական ցանցը, ինչը նշանակում է, որ հաջորդ տարվա ավարտին ընկերությունը պատրաստ կլինի 5G-ի գործարկմանը: 
 
«Կան նաև հստակ պրոդուկտներ, որոնք ցանկանում ենք ինտեգրել մեր բաժանորդների համար, այսինքն՝ բերել այլ ծառայություններ, որոնց մասին այս պահին չէի ուզենա փակագծերը բացել»,- նշեց Ա. Խաչատրյանը: 
 
Վերջինս խոսքերով՝ առայժմ քննարկումների մակարդակով ընկերությունն ունի հետաքրքրվածություն մուտք գործել Արցախ, որտեղ պատերազմի ընթացքում ընկերությունը կապի օպերատորն անջատել էր ռոումինգը: 
 
Ամփոփելով անցնող տարին Ucom-ի գլխավոր տնօրենը նկատեց, որ COVID-19-ով պայմանավորված 2020 թվականը բարդ է եղել թե համաշխարհային, թե հայաստանյան տնտեսվարողների համար: 
 
Մասնավորապես, 2020 թվականի ապրիլից ընկերության ներսում առաջացել է ճգնաժամային իրավիճակ, որը պատվով հաղթահարել են աշխատակիցների, բաժանորդների և գործընկերների աջակցությամբ: 
 
«Ucom-ը որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն՝ այդ ընթացքում չի մոռացել իր սոցիալական պատասխանատվության մասին: Բազմաթիվ՝ մոտ ավելի քան 30 ծրագրեր ենք իրականացրել թե կրթության, թե պաշտպանության, թե բիզնեսի ոլորտում: Համագործակցել ենք «Սեյվ դը չիլդրեն», «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի, «Հույսի կամուրջ» ՀԿ-ի հետ՝ տրամադրելով կապի ծառայություններ և գաջեթներ»,- մանրամասնեց Ա. Խաչատրյանը: 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ