Վեհափառը կդնի՞ այդ խնդիրը


Վեհափառը կդնի՞ այդ խնդիրը

  • 28-12-2020 11:54:40   | Հայաստան  |  Վերլուծություն

Եկեղեցին առաջնորդվում է մեր ազգի, մեր հայրենիքի շահերով և համազգային հնչեղություն ունեցող հարցերի առնչությամբ նաև արտահայտում է իր վերաբերմունքը և իր տեսակետը: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն այդպես է արձագանքել լրագրողների հարցերին, թե ինչո՞ւ է ՀԱԵ փորձում միջամտել քաղաքական գործընթացներին` պահանջելով վարչապետի հրաժարականը:
 
Անցնող օրերին ներքաղաքական կրքերը տեղափոխվեցի Հայ Առաքելական եկեղեցու շուրջ, սոցցանցային հարձակումներով եւ դրանց հաջորդող պաշտպանական ակցիաներով: Այստեղ դեր խաղաց ոչ միայն վարչապետի հրաժարականի մասին հայտարարությունը, որ արել էր Ամենայն հայոց Կաթողիկոսը, այլեւ Սյունիքում եկեղեցու հոգեւորականի քայլը, որը եկեղեցում մերժել էր սեղմել վարչապետ Փաշինյանի մեկնած ձեռքը:
 
Հայ Առաքելական եկեղեցին բացառիկ ինստիտուտ է, մյուս կողմից, որպես այդպիսին՝ ունի համակարգային խնդիրներ: Վերջին երեք տասնամյակում պետություն-եկեղեցի հարթությունում այդ խնդիրները չեն լուծվում: Ավելին, առկա են լրջագույն տապալումներ մի կողմից պետությունից անջատ լինելու օրենսդրական հանգամանքի, մյուս կողմից՝ պետության մրցակից կամ առավել եւս փոխարինող լինելու «ավանդույթի» պայմաններում:
 
Այդ իմաստով, վերաբերմունք եւ տեսակետ հայտնելը եկեղեցու համար, որպես ինստիտուտ՝ ինչպես նշում է Գարեգին Վեհափառը, ներկայիս պատմական փուլում չափազանց նեղ իրողություն է, ՀԱԵ՝ որպես ցանցային բացառիկ կառույցի, մասշտաբի համեմատությամբ: Վերաբերմունք եւ տեսակետ արտահայտում են ներքաղաքական պայքարի դերակատարները, հրապարակներում կամ այլ տեղեկատվական հարթակներում: Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությունից՝ Ամենա Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ, պահանջվում է համարժեք առաջնորդություն:
 
Ով պետք է հրաժարական տա, ով ոչ, ով ում հրաժարականին պետք է հասնի, դա ՀԱԵ համար մանր խնդիր է: Այդ հարցով թող զբաղվեն իշխանության համար պայքարող քաղաքական ուժերը: Կդնի՞ այդ խնդիրը Վեհափառ Հայրապետը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն