«100 դուռ» լուսանկարչական ցուցահանդեսի ողջ հասույթը կտրամադրվի պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքներին


«100 դուռ» լուսանկարչական ցուցահանդեսի ողջ հասույթը կտրամադրվի պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքներին

  • 29-12-2020 11:24:21   | Հայաստան  |  Մշակույթ

 
Դեկտեմբերի 29-ին Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բացվեց «100 դուռ» լուսանկարչական բարեգործական ցուցահանդես, որը կգործի մինչև 2021-ի հունվարի 6-ը:
 
Ներկայացվել է 100 լուսանկար՝ յուրաքանչյուրի արժեքը 20 հազար դրամ, հավաքված հասույթը տրամադրվելու է պատերազմի ժամանակ զոհված 4-5 ազատամարտիկի՝ ամենածայրահեղ վիճակում գտնվող ընտանիքներին:
 
 
5 տարի առաջ դեկտեմբերի 29-ին Նկարիչների միությունում բացվել էր «100 դուռ» լուսանկարչական ցուցահանդեսը՝ նվիված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նախագծի հեղինակն էր Խաչիկ Եղոյանը, լուսանկարիչը՝ Ռուբեն Մարտիրոսյանը: Նախագծի շրջանակում նկարել էին հայկական 100 եկեղեցու դուռ՝ Արևմտյան Հայաստանում, Ջավախքում Հայաստանում և Արցախում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play