Մոսկվան կգնահատի այս նշանակումը


Մոսկվան կգնահատի այս նշանակումը

  • 05-01-2021 10:18:31   | Արցախ (ԼՂՀ)  |  Վերլուծություն

Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանը արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակել է իր խորհրդական Դավիթ Բաբայանին: Դավիթ Բաբայանը եղել է Բակո Սահակյանի խոսնակը, նախագահի ընտրությունից հետո դարձել է Արայիկ Հարությունյանի խորհրդականը: Մինչ այդ, առաջադրվել է նախագահի թեկնածու:
 
Դավիթ Բաբայանը նոյեմբերի 9-ից հետո հանդես է եկել Արցախի կարգավիճակի վերաբերյալ մի շարք էկզոտիկ հայտարարություններով: Օրինակ, հարցազրույցներից մեկում, անդրադառնալով եռակողմ հայտարարությանը եւ դրանում Արցախի կարգավիճակի վերաբերյալ կետի բացակայությանը, նա ասել է, որ «կարգավիճակի հարցը երկրորդական է, կարգավիճակն այնպիսին է, որ մենք փաստորեն ինքնակառավարվող ենք լինելու, բայց ոնց ենք կառավարելու մենք ինքներս մեզ, սա է հարցը»: Մեկ այլ հարցազրույցում, անդրադառնալով նոյեմբերի 9-ից հետո արեւմտյան երկրներում Արցախի ճանաչման շուրջ քննարկումներին ու բանաձեւերին, Դավիթ Բաբայանն ասել է, թե «այդ խաղերը՝ ճանաչման, կարգավիճակի, պիտի դադարեցվեն»:
 
Պետք է նշել, սակայն, որ Դավիթ Բաբայանի այս հայտարարությունները համարժեք են ՌԴ մոտեցումներին, ըստ որոնց՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, կարգավիճակի հարցը բարդ հարց է եւ պետք է թողնել սերունդներին, իսկ Արեւմուտքը խաղեր է տալիս Արցախի կարգավիճակի շուրջ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն