Երևանի կամերային երգչախումբը Սուրբ Ծնունդին նվիրված առցանց համերգ կցուցադրի


Երևանի կամերային երգչախումբը Սուրբ Ծնունդին նվիրված առցանց համերգ կցուցադրի

  • 05-01-2021 14:18:44   | Հայաստան  |  Մշակույթ

Սուրբ Ծնունդի կապակցությամբ Երևանի պետական կամերային երգչախումբը «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում կներկայացնի համերգ՝ ձայնագրված հատուկ Ամերիկայի հայկական թանգարանի համար:
 
Երաժշտասերները համերգը կարող են ունկնդրել հունվարի 5-ին՝ ժամը 22:30-ին:
 
Երջանկահիշատակ մաեստրո Հարություն Թոփիկյանի հիմնադրած երգչախումբը համերգի ընթացքում հանդես է գալիս Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ:  Հնչում են Կոմիտասի, Կոնստանտին Պետրոսյանի, Ֆելիքս Մենդելսոնի, Ֆրանց Գրուբերի և այլ կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններ:
 
Համերգն իրականություն է դարձել թանգարանի համերգային շարքի ղեկավար մաեստրո Կոնստանտին Պետրոսյանի և Dadourian Foundation-ի ջանքերով:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play