Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն, Ասկերանի շրջանի Այգեստան համայնքներում իրականացվելու է չպայթած ռամամթերքի վնասազերծում


Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն, Ասկերանի շրջանի Այգեստան համայնքներում իրականացվելու է չպայթած ռամամթերքի վնասազերծում

  • 09-01-2021 12:44:20   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն և Ասկերանի շրջանի Այգեստան համայնքների տարածքներում հունվարի 9-ին իրականացվելու է չպայթած ռամամթերքի վնասազերծում:
 
«ԱԻ պետական ծառայության սակրավորները, հումանիտար ականազերծման կենտրոններն ու ՌԴ ՊՆ սակրավորական ջոկատները շարունակում են վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները։  Պարզաբանումների համար զանգահարել 911` ճգնաժամային կառավարման կենտրոն»,-ասված է հաղորդագրությունում:
 
 Արցախի  Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն