Մեկնարկում է վարչապետի աշխատանքային այցը Մոսկվա


Մեկնարկում է վարչապետի աշխատանքային այցը Մոսկվա

  • 11-01-2021 10:00:50   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մոսկվայում այսօր կայանալու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
 
Նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույց, տեղեկացրել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:
 
Վարչապետի խոսնակը տեղեկացրել է, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջևանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play