«Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում


«Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում

  • 11-01-2021 17:06:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2019 թ․ թողարկված արծաթե հուշադրամը՝ նվիրված աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր և երաժշտագետ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին, Ռուսաստանի Դաշնությունում անցկացված «Դրամների համաստեղություն-2020» 14-րդ միջազգային մրցույթում՝ զբաղեցնելով 3-րդ տեղը «Տարվա հուշադրամը» անվանակարգում։
 
Հուշադրամի էսքիզների հեղինակներն են՝ Վարդան Վարդանյանը (դիմերես) և Էդուարդ Կուրղինյանը (դարձերես):
 
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
 
«Դրամների համաստեղություն-2020» մրցույթին մասնակցելու հայտով են դիմել 26 կազմակերպություն 17 երկրներից՝ ներկայացնելով 2019 թ․ թողարկված 159 հուշադրամ։
 
Հաղթող հուշադրամներն ընտրվել են միջազգային ժյուրիի քվեարկության արդյունքներով:
 
Մրցույթի նյութերին կարող եք ծանոթանալ www.gold10.ru կայքէջից։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն