ՀՖԿՍՊԻ-ի ռեկտորի պաշտոնին ընտրվել է Դավիթ Խիթարյանը


ՀՖԿՍՊԻ-ի ռեկտորի պաշտոնին ընտրվել է Դավիթ Խիթարյանը

  • 11-01-2021 22:10:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնին ընտրվեց ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը:
 
Ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նիստի մեկնարկին հայտնի դարձավ, որ երրորդ թեկնածուն` Հայ-ռուսական համալսարանի Ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչ Արմեն Գրիգորյանը ինքնաբացարկ էր ներկայացրել:
 
Ներկա երկու թեկնածուները ` ՀՖԿՍՊԻ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը և ՀՖԿՍՊԻ ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր  Գագիկ Սարգսյանը ներկայացրեցին իրենց հայեցակարգերը և ինչպես են տեսնում ինստիտուտի ապագան` առանձնացնելով իրենց կարծիքով հիմնական մի քանի ուղղություններ:
 
Այնուհետ տեղի ունեցած քվեարկությամբ 15-8 ձայների հարաբերակցությամբ  Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնին ընտրվեց Խիթարյանը:
 
Գագիկ Սարգսյանն էլ իր խոսքում շեշտեց, որ շնորհակալ է այն 8 քվեարկողներին, ովքեր հավատացել են իրեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սարգսյանն ասաց նաև, որ կշարունակի դասախոսել ինստիտուտում, բայց չի մնա ՀՖԿՍՊԻ ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնում:
 
«Բուհի պատմության մեջ առաջին անգամ քվեարկության ժամանակ ձայների այսպիսի բաշխումը խոսում է իմ կատարած բարեփոխումների մասին»,-լրագրողների հետ զրույցում ասաց Խիթարյանը:
 
Դավիթ Խիթարյանը ՀԳԿՍՊԻ շրջանավարտ է և ռեկտորի պաշտոնը ստանձնել է 5 տարով:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play