Նախկին ոստիկանապետը նշանակվել է պաշտպանության փոխնախարար


Նախկին ոստիկանապետը նշանակվել է պաշտպանության փոխնախարար

  • 11-01-2021 22:25:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ։ Այդ մասին որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:
 
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ»,- ասված  որոշման մեջ։
 
Արման Սարգսյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play