Մակունցն առաջնային է համարում Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը


Մակունցն առաջնային է համարում Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը

  • 13-01-2021 15:25:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցն առաջնային է համարում:
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նա նշեց. «Դա առաջնային հարց է և բոլոր ջանքերը, բոլոր հնարավոր հարթակներով պետք է գործադրվեն հումանիտար հարցը լուծելու համար»:
 
Հունվարի 11-ին Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում գերիների հարցը քննարկվել է, սակայն Փաշինյանը հանդիպումից հետո նշել է, որ այն լուծել չի հաջողվել:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play