Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը. Բեգլարյան


Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը. Բեգլարյան

  • 13-01-2021 15:58:59   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

 
Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը գրառում է արել Թվիթերի իր միկրոբլոգում, որում ընդգծել է՝ Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը՝ սպեկուլյացիայի ենթարկելով գերեվարված քաղաքացիական անձանց և ռազմագերիների խնդիրը:
 
«Շատ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք պատերազմի ժամանակ, 64 ռազմագերի և որոշ քաղաքացիական անձինք հետպատերազմյան ժամանակահատվածում Ադրբեջանում բանտարկվել են, ինչի մասին պաշտոնապես չեն տեղեկացվել Կարմիր խաչն ու ռուս միջնորդները»,- գրել է Բեգլարյանը:
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play