Արցախում վերականգնվել է ավելի քան 300 օբյեկտ


Արցախում վերականգնվել է ավելի քան 300 օբյեկտ

  • 14-01-2021 15:06:40   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ՌԴ ԱԻՆ մասնագետներն Արցախի քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչների հետ միասին շարունակում են ստուգել բնակարանային ֆոնդը և սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտները: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԻՆ կայքից:
 
Ռուսաստանից որպես մարդասիրական օգնություն ստացած շինանյութերով արդեն վերականգնվել է ավելի քան 300 օբյեկտ: Ավելի քան 450 օբյեկտ վերականգնման աշխատանքների փուլում է:
 
Գերատեսչության մասնագետներն այսօր այցելել են 10 օբյեկտ, որտեղ աշխատանքներ են իրականացվում: Հիմնական մասը սեփական տներ են: Աշխատանքներում ներգրավվել է ավելի քան 90 տեղական շինարարական կազմակերպություն, որոնցից ավելի քան 50-ը գտնվում են Ստեփանակերտում:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play