Հունվարի 14-ին Արցախում հրդեհի բռնկման մասին 4 դեպք է արձանագրվել


Հունվարի 14-ին Արցախում հրդեհի բռնկման մասին 4 դեպք է արձանագրվել

  • 14-01-2021 18:30:14   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հունվարի 14-ին հրդեհի բռնկման մասին 4 դեպք է արձանագրվել, բոլորը բաց տարածքում՝ չոր խոտածածկի այրվելու հետևանքով:
 
Հաշվի առնելով տաք եղանակային պայմանները՝ բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ բաց տարածքներում, անտառային գոտիներում կրակ վառելուց, ինչը մեծ հավանականությամբ կարող է էկոլոգիական լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել: Հրդեհներն անգամ թեթև քամու միջոցով տարածվում և ընդլայնվում են:
 
2021 թվականի հունվարի 1-ից առ այսօր հանրապետության տարածքում հրդեհի մասին 18 դեպք է գրանցվել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ավելացել է 7 դեպքով:
 
Նշենք, որ ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարների շնորհիվ ժամանակին կատարվել է հրդեհաշիջում: Բոլոր դեպքերում տուժածներ չկան:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն