Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հունվարի 14-ի համեմատ բարձր է մնում 10 սանտիմետրով


Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հունվարի 14-ի համեմատ բարձր է մնում 10 սանտիմետրով

  • 14-01-2021 18:26:47   | Գերմանիա  |  Հասարակություն

Սեւանա լճի մակարդակը 2021 թվականի հունվարի 14-ի դրությամբ բարձր է մնում 10 սանտիմետրով։ ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ»  ծառայությունից տեղեկացնում են, որ  Սեւանա լիճը հունվարի 14-ին ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 52 սանտիմետր բաձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 42 սանտիմետր նիշի դիմաց։
 
Այս տարվա առաջին 14 օրվա դրությամբ Արփա-Սեւան թունելային ջրատարով եւ ստորերկրյա հոսքի միջոցով Սեւանա լիճ է հոսել 4 միլիոն 300 հազար խորանարդ մետր ջուր։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play