Հայ և ֆրանսիացի բժիշկներն անվճար խորհրդատվություն են տրամադրել պատերազմի ժամանակ վիրավորում ստացածներին
15-01-2021 17:58:05 | Շիրակի մարզ | Հասարակություն
Գյումրու բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում կատարվել է հետեւյալ գրառումը.
«Փարիզի Ժորժ Պոմպիդու Եվրոպական հիվանդանոցում սիրտ-անոթային վիրաբույժ, գյումրեցի Լեւոն Խաչատրյանի նախաձեռնությամբ՝ «Գյումրու բժշկական կենտրոնում» հայ եւ ֆրանսիացի բժիշկները հերթական անգամ անվճար խորհրդակցություն են տրամադրել պատերազմի ժամանակ վիրավորում ստացածներին:
Լեւոն Խաչատրյանը, «Գյումրու ԲԿ»-ին այցի շրջանակում, նվիրաբերել է քայլակներ եւ սայլակներ՝ բուժում ստացողների տեղաշարժն առավել հարմարավետ կազմակերպելու համար:
Գյումրու ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը բարձ է գնահատել Փարիզի Ժորժ Պոմպիդու Եվրոպական հիվանդանոցի եւ Գյումրու բժշկակական կենտրոնի արդյունավետ համագործակցությունը եւ, ի երախտագիտություն Լեւոն Խաչատրյանի կատարած աշխատանքի, նրան շնորհակալագիր է հանձնել»: