Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է


Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

  • 16-01-2021 13:56:29   | Հայաստան  |  Հասարակություն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
 
Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։
 
Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար դժվարանցանելի է։
 
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
 
Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում տեղում է ձյուն։
 
Լարսի մասին
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 340 բեռնատար ավտոմեքենա:
 
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
 
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն