Համեղն ու օգտակարը մեկ տեղում. «Տուն լահմաջո»


Համեղն ու օգտակարը մեկ տեղում. «Տուն լահմաջո»

  • 18-01-2021 10:47:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հյուսիսային պողոտայում զբոսնելիս, մեկ անգամ չէ, որ մեզանից շատերը զգացել են դեռ հեռվից կանչող ու ախորժակ գրգռող լահմաջոյի, պիցցայի, աջարական խաչապուրու ու համեղ խորտիկների հոտը: Բայց վստահաբար քչերը գիտեն մայրաքաղաքի հենց սրտում թաքնված այս գողտրիկ անկյան պատմությունը: Ինչու հենց «Տուն լահմաջո»: Պատմությունն, այստեղ մատուցվող ճաշացանկի նման հետաքրքիր ու զարմացնող է:
 
Տերյան 23 հասցեում գտնվող «Տուն լահմաջո» պանդոկն արդեն 12 տարվա պատմություն ունի: Հենց այս տեղում 12 տարի առաջ Ջանիբեկյանների տունն էր, որ ընտանիքի անդամների որոշմամբ վերածվեց պանդոկի:
 
Պանդոկի գործադիր տնօրեն Արմինե Աբաջյանը պատմում է.
 
«Ամուսինս՝ Էդուարդ Ջանիբեկյանը, շատ էր սիրում համեղ պատրաստել, հյուրասիրել, և որոշեցինք պանդոկ բացել, որտեղ սկզբնական շրջանում միայն լահմաջո, պիցցա ու աջարական խաչապուրի էինք մատուցում»:
Անունն էլ ընտրվեց ելնելով այն հանգամանքից, որ պանդոկը տան տեղում էր կառուցվում: «Տուն լահմաջոն» բացման առաջին իսկ օրվանից կարողացավ այցելուներին փոխանցել տան ջերմությունն ու դառնալ շատերի համար ամենասիրելի վայրերից մեկը: 
 
Այսօր «Տուն լահմաջոն» մեծ ու բազմազան ճաշացանկ ունի` տարբեր մսային խորտիկներ՝ փռի մեջ պատրաստված,  խորովածի ու քյաբաբի տեսակներ, շաուրմայի տարբեր տեսակներ, առաջին ու երկրորդ ճաշատեսակներ, աղցաններ ու խմիչքներ: Լահամջոն էլ այստեղ երկու տեսակի է` պանրով ու մսով՝ պատրաստվող կրկին փռում, խաշն էլ յուրահատուկ՝ Գավառի: Ի դեպ` ճաշացանկում տեղ գտած շատ ուտեստներ այլ վայրերում պարզապես չեք գտնի: Դրանք հեղինակային են` տան անդամների, այցելուների ու ընկերների ցանկությամբ պատրաստված:
 
Տիկին Արմինեն պատմում է, որ իրենց հարսը, ով «Մարավիլա» անունով գեղեցկության սրահ ունի, մի օր բարձրաձայն իր ցանկությունների մասին խոսեց` ցանկությունն էլ ոչ այլ ինչ էր, քան լահմաջո առանց մսի: Խոհարարների հետ կարճ բանակցությունից հետո տիկին Արմինեի ամուսնու շնորհիվ «Մարավիլան» մտավ հիմնական ճաշացանկ ու դարձավ շատ շատերի սիրված ուտեստը: 
 
«Ամուսինս չէ բառը չունի, անում է հնարավորն ու անհնարինը ապահովելու համար: Եթե այցելուն ինչ-որ բան է ուզում, որ չունենք, Էդուարդը ամեն գնով կստեղծի ու հյուրի ուզածը տեղում պատրաստել կտա: Այդպես մեր ճաշացանկում հայտնվեց օրինակ «Շտապ օգնությունը»: 
 
Այստեղ, ինչպես տանը, մեծ ուշադրություն է հատկացվում թեˊ մաքրությանն ու թեˊ խոհարարների աշխատանքին: Միայն լավագույնը` լավագույնների համար: Ասում են, իրենց հաջողության գրավականը արդեն բոլորին է հայտնի: Այստեղ ամեն ինչ պատրաստվում է միայն թարմ բաղադրիչներից, տիկին Արմինեի ամուսինը անձամբ է գնում, միայն թարմն ու տեղականը: 
  
Եթե անգամ լահմաջոյի մեծ սիրահար չես կամ եթե անգամ սոված էլ չես, «Տուն լահմաջոյի» արտաքին դիզայնը հաստատ հետաքրքրությունդ կշարժի: Ներս մտնելու, ներսում սրահի դիզայնը տեսնելու ցանկությունը հաստատ հաղթող է դուրս գալիս ու չի սխալվում:
 
Դռնից ներս մտնելիս աջ անկյունում աչքի է զարնում փուռը, որտեղ հենց այցելուի աչքի առաջ թխվում ու տեղում մատուցվում են տարատեսակ խորտիկները: Արդեն ներսում, հնի ու նորի այնպիսի համադրություն է ստեղծված, որ կարծես մի նոր աշխարհ ընկած լինես: Ամենուր տարատեսակ հնություններ են` խորհրդային ռադիո, հեռուստացույց, ֆոտո, հեռախոս, պատիֆոն, որն ի դեպ պանդոկի այցելու, երգիչ Ֆորշն է նվիրել, կավե  ծաղկամաններ, հին ու նոր լուսանկարներ ու անգամ սեփականատերերի որդու առաջին փոքրիկ ջութակն է տեղ գտել պատերից մեկի վրա: Յուրահատուկ ոճով առանձնացող ջահն էլ տիկին Արմինեի մայրիկի ամառանոցում անձրևի տակ փտող հին փայտերին տրված երկրորդ կյանքի արդյունքն է: 
 
Այստեղ ամեն ինչն է հետաքրքիր ու զարմացնող, և ամենևին էլ պատահական չէ, որ մեկ անգամ այցելելուց հետո ուզում ես վերադառնալ կրկին ու կրկին:
 
Ներսում տիրող հաճելի մթնոլորտը, բարեհամբույր աշխատակիցներն ու, որ ամենակարևորն է, թարմ ու համեղ ճաշացանկը չի կարող անտարբեր թողնել հյուրերին: 
 
Ունենք հյուրեր, որ այնքան են եկել՝ ընկերացել ենք, ընկերություն ենք անում ընտանիքներով, մասնակցում ենք ընտանիքի առիթներին: 
 
«Տունը» շատ սիրված է և նաև արտասահմանից ժամանած զբոսաշրջիկների համար: Շատ են գալիս Ռուսաստանից ու Ֆրանսիայից: Գալիս են անգամ անմիջապես օդանավակայանից` ճամպրուկներով, պատմում է տիկին Արմինեն, նստում են, հաճելի երաժշտության ներքո ու դրական մթնոլորոտում վայելում են համեղ կերակրատեսակներն ու վերջում էլ շնորհակալություն հայտնելով հեռանում են: 
 
«Տուն լահմաջոյի» այցելուների շարքերում հաճախ կարելի է տեսնել նաև հայտնի ու սիրված դերասաններին, արվեստագետներին ու գործիչներին: « Մեր սիրված հյուրերից են Ռոբերտ Մավիսակալյանը, Էդուարդ Թոփչյանը, Ֆորշը, Ձախ Հարութը, Ռազմիկ Ամյանը: Պատիվ ենք ունեցել նաև հյուրընկալելու  Ռեյ Չարլզի թոռնիկին, Հորդանանի արքայադստերը, ռուս հայտնի հաղորդավար Ալեքսանդր Լյուբիմովին»:
 
 Այստեղ գալիս են թեˊ ընկերների խորհրդով, թեˊ արտաքին գեղեցիկ դիզայնից շոյված և թեˊ պարզապես քաղցած հյուրեր, որ արագ քաղցը հագեցնելու տեղ են փնտրում: Գալիս են մեկ անգամ ու ցանկություն են ունենում վերադառալու կրկին ու կրկին: 
 
Yerevaklur.am
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play