Ռազմամթերքի վնասազերծում Ասկերանի շրջանում, ինչպես նաև Մարտունիում և հարակից բնակավայրերում


Ռազմամթերքի վնասազերծում Ասկերանի շրջանում, ինչպես նաև Մարտունիում և հարակից բնակավայրերում

  • 18-01-2021 11:25:01   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են՝ այսօր սակրավորական ջոկատները, զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների շրջանակներում, ռազմամթերքի վնասազերծում են նախատեսում Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում, ինչպես նաև Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում:
 
«Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում, ուստի խնդրում ենք խուճապի չմատնվել:
 
Սակրավորական ջոկատներն աշխատում են ամեն օր՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 18:00-ն:
 
Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,101,112 կարճ հեռախոսահամարներին»:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն