Արցախի կառավարության կողմից բնակարանների վարձավճարի փոխհատուցման ծրագրի մանրամասներ


Արցախի կառավարության կողմից բնակարանների վարձավճարի փոխհատուցման ծրագրի մանրամասներ

  • 18-01-2021 13:21:49   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջում կատարվել է հետևյալ գրառումը.
 
«Պետության կողմից բնակարանների և բնակելի տների վարձավճարի փոխհատուցման ծրագրի շահառու են Արցախում գտնվող այն քաղաքացիները, որոնք տարհանված են, կամ որոնց անշարժ գույքը Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով դարձել է ոչ պիտանի՝ տեղեկացնում են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
 
Ծրագրի իրականացումն ուժի մեջ է մտնում պայմանագիրն ստորագրելու օրվանից սկսած և գործում է անորոշ ժամկետով:
 
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է փաստաթղթերը ներկայացնել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (Թումանյան 50)»:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն