ԱԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել Կապան, Սիսիան և Գորիս քաղաքներում


ԱԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել Կապան, Սիսիան և Գորիս քաղաքներում

  • 19-01-2021 18:39:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից տեղեկացնում են, որ ստուգայցեր են իրականացվել Կապան, Սիսիան և Գորիս քաղաքներում:
 
Դիտարկվել են դեղատներ, գեղեցկության սրահներ, գրասենյակային տարածքներ, մանրամեծածախ առևտրի կետեր։
 
Ստուգվել է ախտահանիչ նյութերի առկայությունը, ախտահանիչ նյութերի մակնշումը, ախտահանիչների պարունակությունը, ախտահանման գործընթացը, դիմակների առկայությունը:
 
Ստուգվել է նաև օգտագործված դիմակների համար նախատեսված աղբամանների առկայությունը, գրանցամատյանների լրացման գործընթացն ու իրազեկման թերթիկների առկայությունը։
 
Ընդհանուր պատկերն ըստ տեսչական մարմնի բարվոք է։
Հանձնարարականներ չեն եղել:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play