Հարցրեք Վարչապետին, որտեղ են Տոնոյանը, Պատրոն Դավիթը և նրանց թալանածը. Արտակ Գալստյան


Հարցրեք Վարչապետին, որտեղ են Տոնոյանը, Պատրոն Դավիթը և նրանց թալանածը. Արտակ Գալստյան

  • 20-01-2021 16:37:30   | Հայաստան  |  Իրավունք

Երեկ հայտարարություն տարածվեց, որ հարուցվել է քրեական գործ հանրաճանաչ Պատրոն Դավիթի նկատմամբ և նրան մեղադրանք է առաջադրվել չորս դրվագով:
 
Հիշեցնեմ, որ սա այն նույն Պատրոն Դավիթն է, որի վերաբերյալ հաղորդում էր ներկայացվել դեռևս մեկ տարի առաջ, կրկին բանակի գումարները յուրացնելու, հին և ժամկետանց սպառազինությունը բանակին վաճառելու և ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ատկատներով գործարքներ կատարելու  համար:
Այս հաղորդումը ուղարկվել էր նաև Նիկոլ Փաշինյանին, անձամբ ես այդ հաղորդումը նույնպես ուղարկել եմ Վարչապետին:
Արդյունքում՝ Պատրոն Դավիթը շարունակեց Տոնոյանի հետ ՊՆ-ին մատակարարել ժամկետանց ռազմամթերք, մասնակցեց Վարչապետի հետ Կալաշնիկովի գործարանի բացմանը, պատերազմի ժամանակ գտնվում էր հրամանատարական բունկերում, դե իսկ քրեական գործը բնականաբար կարճվեց:
Պատերազմից հետո Դավիթ  Տոնոյանը իր պաշտոնավարման վերջին օրը,  Պատրոն Դավիթի հետ 27 միլիոն դոլարի պայմանագիր կնքեց և գումարը փոխանցեց նրա օֆշորային ընկերությանը: Հանցավոր գործարքը կասեցվեց  Վարդան Ղուկասյանի կողմից այդ մասին բարձրաձայնելուց հետո:
Աղմուկից հետո Դավիթ Տոնոյանը և Պատրոն Դավիթը, ով մինչ այդ հետախուզվում էր մի շարք պետությունների կողմից  կրկին բանակից յուրացումներ կատարելու փաստերով, անարգել  լքեցին Հայաստանը,  ըստ լուրերի՝  Տոնոյանը առանձնատուն գնեց Վիեննայում, ինքը և Պատրոն Դավիթը  հանեցին երկրից  իրենց ֆինանսական կարողությունները և այս դեպքերից ևս երկու ամիս անց իշխանությունը, դեռևս իրեն հավատացող ժողովրդի համար,  որոշեց բեմականացնել հերթական շոուն՝ հարուցեց քրեական գործ և մեղադրանք առաջադրեց արդեն իր փողերով հանդերձ միջերկրական ծովի լողափում արևահարվող  Պատրոն Դավիթի նկատմամբ:
Տեղին է ասել, որքան կանխատեսելի էք ձեր կապիկության մեջ, մնացել է միայն հետախուզում հայտարարեք  Պատրոն Դավիթի նկատմամբ, բայց միայն ՀՀ տարածքում, մեղադրել Պատրոն Դավիթի հետ  ձեր կնքած կոռուպցիոն գործարքներ կնքելու և ատկատներ ստանալու մեջ դիցուք Տիգրան Մեծին, ի դեպ սա բավականին ճիշտ քայլ կլինի, որովհետև Տիգրան Մեծը վաղուց արդեն մահացած է և դա Պատրոն Դավիթի դեմ քրեական գործը կարճելու հիմք է, դե իսկ վերջում էլ ինչպես միշտ հայտարարել մեզ, որ հպարտանում էք մեզանով, խոնարհվում էք մեր առաջ և ժողովրդից թալանածը կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ հետ էք բերելու և ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չի պլստալու:
Դե իսկ եթե կգտնվի մեկը, որը ինձ պես կփորձի հարց տալ Վարչապետին, իսկ որտեղ են Տոնոյանը ,Պատրոն Դավիթը և նրանց թալանածը, ապա վարչապետը միշտ օբյեկտիվորեն կարող է ասել և կասի, որ Տոնոյանը և Պատրոն Դավիթը Արծիվներ են, իսկ ինքը ժողովրդին խոստացել է, որ ձկները և մկները չեն պլստալու և որտեղ է իր մեղքը, եթե բոլոր թալանչիները թռչուններ են:
Հիշեցնենք ՝ թռչունների չպլստալու մասով Վարչապետը ոչ մի խոստում չի տվել և այդ մասով նա նույնպես ԱՆՄԵՂԻ, ՁՈՀ Է ՁՈՀ:
 
իրավապաշտպան
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք