ԱԱՏՄ հերթական ստուգայցը Վանաձորում


ԱԱՏՄ հերթական ստուգայցը Վանաձորում

  • 20-01-2021 19:16:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչները հերթական ստուգայցով եղել են Վանաձորի համայնքապետարանում, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում և նոտարական տարածքում։
 
Դիտարկված տնտեսվարողների մոտ, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր է նկատվել։ Սակայն մտահոգիչ է շարունակում մնալ տնտեսվարողների մոտ հեռավար ջերմաչափերի բացակայությունը, իսկ քաղաքացիների շրջանում՝ դիմակ չկրելու երևույթը։
 
Հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը ստուգայցով դիտարկել են նաև դեղատներն ու մանրամեծածախ առևտրի կետերը։
 
Տեսչական ստուգումները շարունակվում են մայրաքաղաքում և հանրապետության բոլոր մարզերում։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play