Առցանց հարթակում կայացել է ՀՀ բնական կերհանդակների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի 8-րդ աշխատաժողովը


Առցանց հարթակում կայացել է ՀՀ բնական կերհանդակների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի 8-րդ աշխատաժողովը

  • 21-01-2021 12:45:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունվարի 20-ին առցանց հարթակում կայացավ «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի» 8-րդ աշխատաժողովը, որին մասնակցում էին ոլորտին առնչվող նախարարությունների, ինչպես նաև գիտական կառույցների, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 
Միջոցառման սկզբում մասնակիցներին ողջունեցին և բեղմնավոր աշխատանք մաղթեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը և Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը: 
 
Խոսնակները ողջունեցին ներկայիս դժվարին պայմաններում Աշխատաժողովն առցանց կազմակերպելու նախաձեռնությունը, կարևորեցին նաև Հարթակի գործունեությունը՝ մատնանշելով հատկապես արոտների կայուն կառավարման հայեցակարգի վերջնական տեսքի բերման ուղղությամբ տարվող աշխատանքները: 
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին հարթակի  ընթացիկ  ծրագրերն ու 2021 թվականի  աշխատանքային պլանը և դրա հետ կապված հետագա քայլերը: Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) աջակցությամբ իրականացվող «Արոտավայրերի կայուն կառավարման ինստիտուցիոնալ շրջանակի» նկարագրության  և «Արոտավայրերի կայուն կառավարման ոլորտում ՏԻՄ լիազորությունների և գործառույթների  իրականացման» մեթոդական ուղեցույցի մշակման ուղղությամբ տարված աշխատանքը:
 
ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակը հանդիսանում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի, ԳՄՀԸ կողմից իրականացվող «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ECOserve) ծրագրի, ինչպես նաև Համաշխարհային բանկի աջակցմամբ և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ՀԳՌԿՄ 2-րդ ծրագրի համատեղ նախաձեռնություն:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play