Հովհաննես Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզպետ


Հովհաննես Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզպետ

  • 21-01-2021 15:11:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Գործադիրի որոշմամբ  Տիգրան Պետրոսյանն ազատվել է  ՀՀ Շիրակի մարզպետի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ էլ Հովհաննես Հարությունյանը նշանակվել է Շիրակի  մարզպետ: 
 
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներում՝ ելնելով Ադրբեջանի կողմից 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների  զբաղվածության ապահովման անհրաժեշտությունից։ Որոշմամբ  նախատեսվում է ընդլայնել շահառուների շրջանակը:
 
Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարությանը ամրացված համակարգչային և հարակից տեխնիկա կնվիրաբերվի  Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությանը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն