Սրբազանի՝ Արցախի թեմակալ առաջնորդի հանգամանքից այլ պաշտոնի կոչվելը պայմանավորված էր միմիայն նրա առողջական վիճակով. Տեր Վահրամ քահանա Մելիքյան


Սրբազանի՝ Արցախի թեմակալ առաջնորդի հանգամանքից այլ պաշտոնի կոչվելը պայմանավորված էր միմիայն նրա առողջական վիճակով. Տեր Վահրամ քահանա Մելիքյան

  • 22-01-2021 11:18:37   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն

 
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը իր նոր հանգամանքում, վստահ եմ, դեռ շատ օգտակար ծառայություններ պիտի մատուցի մեր Սուրբ Եկեղեցուն և ժողովրդին։ 
 
Այս մի քանի ժամում ամենաաներևակայելի ենթադրությունները լսելով՝ հարկ եմ համարում լրացուցիչ պարզաբանել, որ Սրբազանի՝ Արցախի թեմակալ առաջնորդի հանգամանքից այլ պաշտոնի կոչվելը պայմանավորված էր միմիայն նրա առողջական վիճակով։ 
 
Աղոթեցեք Սրբազան Հոր համար»:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն