Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանը հնչել է կարճ միացման հետևանքով. ԱՀ ԱԻՊԾ


Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանը հնչել է կարճ միացման հետևանքով. ԱՀ ԱԻՊԾ

  • 22-01-2021 11:21:16   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Արցախի  Հանրապետության ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ առավոտյան Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանը հնչել է կապի ոլորտում տեխնիկական աշխատանքներ կատարելու ընթացքում կարճ միացման հետևանքով:
 
«Հարգելի հայրենակիցներ.
 
Առավոտյան Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանը հնչել է կապի ոլորտում տեխնիկական աշխատանքներ կատարելու ընթացքում՝ կարճ միացման հետևանքով:
 
Միաժամանակ, ԱԻ ծառայությունը տեղեկացնում է, որ փորձնական օդային տագնապի մասին սոցիալական ցանցերում տարածվող լուրերը ապատեղեկատվություն են:
 
Պարզաբանումների համար կարող եք զանգահարել 911 ահազանգման կենտրոն»:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն