Հադրութում և Ջրականում հայտնաբերվել են 1 զինծառայողի և 3 քաղաքացիական անձանց աճյուններ


Հադրութում և Ջրականում հայտնաբերվել են 1 զինծառայողի և 3 քաղաքացիական անձանց աճյուններ

  • 22-01-2021 11:31:54   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Մարտական գործողությունների վայրերում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1 զոհված զինծառայողի և 3 քաղաքացիական անձանց աճյուններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
 
«Հայտնի է քաղաքացիական անձանց ինքնությունը: Հադրութի Դրախտիկ գյուղում հայտնաբերվել է տարեց կնոջ՝ Մարինա Հայրապետյանի մարմինը: Հադրութի Ազոխ գյուղից՝ այգում, հայտնաբերվել են Սերժիկ Ավագյանի և Յուրա Առուշանյանի մարմինները: Նրանք նույնպես տարեց անձինք են: Նշանակվել է դատաբժշկական  փորձաքննություն քաղաքացիական անձանց զոհվելու հանգամանքները պարզելու համար:
 
Ջրականում (Ջաբրայիլ) հայտնաբերվել է 1 զինծառայողի աճյուն, որը, նախնական տվյալներով, կամավորական է: Ընդհանուր առմամբ՝ առայսօր որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 1251 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ:
 
Այսօր որոնումները շարունակվում են Ֆիզուլու, Բերձորից հարավ՝ Իշխանաձորի ու Այգեհովիտի, ինչպես նաև Որոտանի Դավթոմաս ուղղություններով»,- հայտնել է Թադևոսյանը՝ հավելելով, որ որոնողական աշխատանքներն իրականացվում են անհայտ կորած զինծառայողների ծնողների մասնակցությամբ:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն