Խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ է վերադարձել ևս 87 տեղահանված


Խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ է վերադարձել ևս 87 տեղահանված

  • 22-01-2021 14:29:33   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ռուս խաղաղապահներն ամեն օր ուղեկցում են տեղի բնակիչների և տեղահանվածների շարասյուները: Արցախի ճանապարհներով երթևեկությունն անվտանգ է: Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 87 տեղահանված: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը
 
Ընդհանուր առմամբ 50 390 մարդ արդեն վերադարձել է Արցախ՝ մշտական ​​բնակության վայրեր:
 
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
 
Իրականացվում է իրավիճակի շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման հսկողություն 27 դիտակետում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը