Այսօր հայ բեմի կատակերգակ Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է


Այսօր հայ բեմի կատակերգակ Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է

  • 23-01-2021 12:10:47   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հիմա ես ի՞նչ անեմ, ճամպրուկը ո՞ւր դնեմ... Այսօր «Տաքսի տաքսի»-ի Կնյազի՝ հայ մեծանուն դերասան Կարպ Խաչվանքյանի 98-ամյակն է:
 
Կատակերգակը 20-րդ դարի երկրորդ կեսին հայ բեմը զարդարում էր իր յուրօրինակ խաղով։ Խոսքի իրեն բնորոշ ռիթմով կերտել է նաև երաժշտական կերպարներ։                                
 
Ծնվել է 1923 թվականի հունվարի 23-ին՝ Վրաստանի Ախալցխա քաղաքում: 1941-44 թթ. սովորել է Թբիլիսիի կինոստուդիային կից դերասանական դպրոցում: Բեմական գործունեությունն սկսել է Վրաստանի «Վրացֆիլմ» կինոդերասանական ստուդիայում, որտեղ 1939-44 թթ. կերտել է 11 կերպար:                                                                     
 
1944 թ. տեղափոխվել է Երևան և շարունակել դերասանական գործունեությունը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: 1984-88 թթ. եղել է  թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Խաչվանքյանը երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրել է «Սեր աստղերի տակ», «Բաղնիքդ անուշ» ու այլ կատակերգություններ։ 
 
Խաչվանքյանի հայտնի դերերից են Նիկոն՝ «Ատամնաբույժն արևելյան»-ում, Պետրուչիոն՝ «Կամակոր կնոջ սանձահարում»-ում, Թոդորոսը՝ «Պահանջվում է ստախոս»-ում, Սուրեն Էլիզբարովը՝ «Պատվի համար»-ում, Աշոտը՝ «Ճանապարհ դեպի կրկեսում», Պապագատտոն՝ «Հասարակության ծաղիկ՝ սինյոր Պապագատտո»-ում և այլն: Արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1998 թ.` «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի: Մահացել է 1998 թվականին՝ Երևանում:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն