Անցած մեկ օրում ՀՀ-ում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար


Անցած մեկ օրում ՀՀ-ում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար

  • 23-01-2021 12:30:29   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է հունվարի 22-ին Հայաստանում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարները: Անցած մեկ օրում 8 ՃՏՊ է տեղի ունեցել:
 
Հունվարի 22-ին, ժամը 13.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Վազգեն Սարգսյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը: 22-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
 
Նույն օրը, ժամը 16.00-ին, Երևանի Աբովյան և Պուշկին փողոցների խաչմերուկում իրար են բախվել երեք «Նիսան» և «ԳԱԶ-3302» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով 28 և 26 տարեկան երկու հետիոտներ մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
 
Հունվարի 22-ին, ժամը 16.30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանի Բագրատունայց պողոտայի և Չեխովի փողոցի խաչմերուկում: «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղայի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
 
Նույն օրը Երևանի Քրիստափորի փողոցում բախվել ե «Հոնդա» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ: «Ֆորդի» 68-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
 
Հունվարի 22-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արարատի մարզի Նիզամի գյուղում բախվել են «Օպել Վեկտրա» և «ՎԱԶ 2106» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ 2106»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
 
«Մերսեդես», «ՎԱԶ 2106», «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները բախվել են Վանաձորի Բաղրամյան փողոցում: «ՎԱԶ 2106»-ի վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
 
Հունվարի 22-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
 
Երեկ Երևան-Սևան ճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ: «ԲՄՎ»-ի վարորդը և ուղևորը տեղում բուժօգնություն են ստացել շտապօգնության աշխատակիցների կողմից:
 
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play