Գյումրիում վթարի հետևանքով ռուսական ռազմաբազայի զինծառայող է մահացել


Գյումրիում վթարի հետևանքով ռուսական ռազմաբազայի զինծառայող է մահացել

  • 23-01-2021 12:58:43   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հունվարի 23-ին՝ ժամը 03:43-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում այրվում է ավտոմեքենա։
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Opel Astra մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Լ. Խ., ծնված 1996 թ․, ՌԴ քաղաքացի)  բախվել է կայանած կցորդիչին և բռնկվել:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:02-ին, մարվել՝ 04:15-ին: Այրվել է Opel Astra մակնիշի ավտոմեքենան:
 
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին:
 
«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ վթարի հետևանքով մահացած երիտասարդը Գյումրու ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող է: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը